«Ես վճռականորեն դատապարտում են Ստրասբուրգի անիմաստ հարձակումը: Իմ մտքերը զոհերի և վիրավորվների ընտանիքների և հարազատների հետ են: Մենք միակարծիք ենք Ֆրանսիայի հետ մեր արժեքների պաշտպանության և բաց հասարակության հարցում», — Twitter-ում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում մեկնաբանել է Ստրասբուրգում տեղի ունեցած հրաձգությունը: ԱՄՆ-ն մտադիր է ուժեղացնել իր քաղաքացիների պաշտպանությունն այդ միջադեպի հետևանքով: Կատարվածը նա բնութագրել է, «հերթական վատ ահաբեկչություն»:
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանն այսօր Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո ազատման դիմում է ներկայացրել, որ հաստատեց նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը:
Այսօր ժամը 15-ի դրությամբ Ապարանի, Արագածի, Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Մեղրու լեռնանցքում և Ապարանի տարածաշրջանի Քուչակի ավտոճանապարհներին բուք է:
«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից ընդդիմադիր պատգամավոր Նիկի Մելիան խոսելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին, ասել է, որ ընտրությունները կեղծվել են:
Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին բարձր պետական պաշտոններ զբաղեցրած, 2008-ի մարտի 1-ի զարգացումների ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանին Հատուկ քննչական ծառայությունը 3 նոր մեղադրանք է առաջադրել։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Աժ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու՝ քննիչի միջնորդությունը և մերժել գրավի դիմաց ազատ արձակելու՝ նրա պաշտպանների միջնորդությունը` հայտնեց 62-ամյա գեներալի փաստաբան Արսեն Մկրտչյանը:
Միացյալ Թագավորությունը ողջունում է միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը, որ 2018-ի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում «անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը»` ասված է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Ալան Դանքնի հաղորդագրությունում։
Պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ պատրաստ է 6 միլիոն դոլարի չափով գումար փոխանցել պետությանը:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...